211652_close_icon
views-count1108 դիտում article-date 16:08 03-02-2022

Օմիկրոնը երեխաների շրջանում շատ տարածված է. հոսպիտալացվածների մոտ 80 տոկոսի մոտ օմիկրոնն է․ Անահիտ Ավանեսյան․ NEWS.am

Կորոնավիրուսի օմիկրոն շտամը շատ տարածված է նաեւ մինչեւ 18 տարեկան երեխաների շրջանում, եւ հիվանդանոցների մանկական բաժանմունքները ծանրաբեռնված են աշխատում՝ նրանց բուժօգնություն ապահովելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Գրում է NEWS.am-ը։

Նրա խոսքով, օմիկրոնով հոսպիտալացված պացիենտների միջին տարիքը 47 տարեկան է, այսինքն, միջին տարիքի նվազում է նկատվում:

Նախարարի խոսքով, օմիկրոնի ախտանիշները նման են հարբուխի կամ գրիպի ախտանիշների՝ հազ, փռշտոց եւ այլն: Հաճախ վարակը ավելի թեթեւ է ընթանում, եւ հոսպիտալացման կարիք չի լինում:

Սակայն այս ամենը, նախարարի խոսքով, չի նշանակում, որ օմիկրոն շտամին կարելի է «մատների արանքով» նայել, քանի որ այս պահին հոսպիտալացված քաղաքացիների մոտ 80 տոկոսի մոտ հենց օմիկրոնն է, եւ գրանցվող մահերի մեջ էլ կան այս շտամով վարակվածներ, այդ իսկ պատճառով զգոնությունը չի կարելի թուլացնել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր