211652_close_icon
views-count2333 դիտում article-date 13:55 03-02-2022

Կորոնավիրուսի թվերի ալիքը դեռ կաճի․ հոսպիտալացվածների միայն 16,6 տոկոսն է պատվաստված. Փաշինյան

Այսօր կորոնավիրուսով վարակված 1543 քաղաքացի է հոսպիտալացված, որոնցից պատվաստված են 256-ը կամ 16,6 տոկոսը։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն` ակնհայտ է պատվաստման էական ազդեցությունը պրոցեսների նկատմամբ»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ թվերի ալիքը դեռ կաճի, թվերի որոշակի աճ են կանխատեսում, ունեն որոշակի ալգորիթմներ, սակայն հույս ունեն, որ կանխատեսած նշաձողից ավելի բարձր չեն լինի թվերը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց՝ օրական դրական թեստերի շրջանակներում վարակվածների 4 տոկոսն ունեն հոսպիտալացման կարիք։ Նա նշեց, որ հիվանդացությունից հետո պետք է երեք ամիս անցնի պատվաստման համար։ «Հանրապետությունում 18 տարեկանից բարձր առաջին պատվաստումը ստացել է 46,3 տոկոս, իսկ ամբողջական պատվաստում 37 տոկոսն է ստացել»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատվաստման տոկոսը շատ ցածր է, և պետք է քայլեր ձեռնարկեն, որ այն աճի։ Նա նշեց՝ աշխատող քաղաքացիների շրջանում աճ կա, և երրորդ դեղաչափը ևս շատ կարևոր է:

Նմանատիպ նյութեր