211652_close_icon
views-count2811 դիտում article-date 23:16 02-02-2022

Ի՞նչ արեց Վահագն Խաչատրյանը, երբ դարձավ Երեւանի քաղաքապետ. aravot.am

«Վահագն Խաչատրյանին լավ ճանաչելով, իր ներքին բարոյականության չափանիշներին էլ լավ ծանոթ լինելով, ես կարող եմ ասել, որ նա այն անհատականությունն է, որը սահմաններ ունի: Նա կկանգնի եւ կասի, եթե որեւէ հարց համահայկական սկզբունքային շահերին է հակասում, Սահմանադրությանը կամ նրա բարոյական սկզբունքներին:

Նա ունի այդ կարողությունը: Այնպես չէ, որ ինքը հաստատելու է՝ ինչ առաջարկվի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղխորհրդի նախկին պատգամավոր Դավիթ Հակոբյանը:

Aravot.am-ը նկատել էր, որ նախագահի պաշտոնում իշխող ՔՊ-ի կողմից ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանի թեկնածության առաջադրումը խնդրահարույց է, մանավանդ, Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարության համատեքստում: Իր վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը խոսեց Հայաստանում բոլոր ինստիտուտների աշխատանքի ներդաշնակեցման մասին:

Վահագն Խաչատրյանը ՔՊ-ի թիմից է, հետեւաբար, ստացվում է, որ նախագահը պետք է դակի բոլոր այն որոշումները, որը իշխող թիմը կկայացնի, իսկ այդ որոշումները, հաճախ հրապարակային չեն կայացվում եւ որոշ դեպքերում նաեւ խնդրահարույց են պետության շահի տեսանկյունից:

Մանրամասներն՝ այստեղ

 

Նմանատիպ նյութեր