211652_close_icon
views-count1600 դիտում article-date 21:56 02-02-2022

Վահագն Խաչատուրյանն առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու

Վահագն Խաչատուրյանն առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու: Այս մասին հայտնում է ԱԺ աշխատակազմը՝ ներկայացնելով պատգամավորների դիմումը:

«Առաջնորդվելով Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 2-րդ եւ 4-5-րդ մասերով՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը Հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին»,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիրը»:

Նմանատիպ նյութեր