211652_close_icon
views-count1680 դիտում article-date 20:07 02-02-2022

Ֆաբիո Կանավարո. «Ոսկե գնդակը» նվաճեցի, քանի որ անհավանական էի

Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ֆաբիո Կանավարոն կիսվել է հիշողություններով, թե ինչպես է 2006-ին նվաճել «Ոսկե գնդակը»:
 
«Բախտս բերեց: Բայց միևնույն ժամանակ՝ հետադարձ հայացք գցելով, թե ինչպես էի խաղում 2006 թվականի աշխարհի առաջնությունում, կարող եմ ասել, որ ես անհավանական էի:
 
Շատերն ասում էին. ««Ոսկե գնդակը» տվեցին Կանավարոյին, որովհետև նա աշխարհի չեմպիոնի ավագն էր»:  Բայց ոչ: Խնդիրն իմ խաղի մեջ էր: Հակառակ դեպքում մրցանակը պետք է տային Պիրլոյին, Տոտիին կամ ուրիշ մեկին:
 
Բոլոր դեպքերում, դա արդեն անցյալ է: Այժմ ես մարզիչ եմ, դա ինձ դուր է գալիս: Երբ դու խաղացող ես, ավելի շատ քո մասին ես մտածում: Իսկ հիմա ես օրական 14 ժամ եմ աշխատում ու ահավոր շատ եմ ցանկանում լավ մարզիչ դառնալ: Դա իմ նպատակն է», ասել է Կանավարոն:

Նմանատիպ նյութեր