211652_close_icon
views-count1387 դիտում article-date 23:28 02-02-2022

Երևանում ելույթ կունենան ջութակահար Մարկ Բուշկովը և թավջութակահար Միրիամ Պրանդին

Փետրվարի 10-ին՝ 19։00-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Արամ Խաչատրյան համերգասրահ։ Երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու Գաբրիել Ֆորեի Պավանան, Կամիլ Սեն-Սանսի Ջութակի թիվ 3 կոնցերտը, Դմիտրի Շոստակովիչի Թավջութակի թիվ 1 կոնցերտը։

Երեկոյի ընթացքում նվագախմբի հետ ելույթ կունենան մեծ ճանաչում ունեցող մենակատարներ՝ ջութակահար Մարկ Բուշկովը և թավջութակահար Միրիամ Պրանդին։

Համերգը կղեկավարի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։


 
 
 
 

Նմանատիպ նյութեր