211652_close_icon
views-count1274 դիտում article-date 17:27 02-02-2022

Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքերը․ իրազեկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարդու իրավունքների պաշտպանը Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ հրապարակել է իրազեկող տեսանյութ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքերի վերաբերյալ։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքները վկայում են, որ աշխատողները հաճախ իրազեկված չեն գործատուի կողմից աշխատանքային պայմանագրի լուծման դեպքերի ու ժամկետների վերաբերյալ։

2020 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ընդհանուր ուսումնասիրությունը վկայում է, որ շարունակում է արդիական մնալ օրենսդրական պահանջների խախտմամբ անձանց աշխատանքից ազատելու խնդիրը:

Մասնավորապես, աշխատանքային իրավունքների տեսանկյունից մտահոգության տեղիք է տալիս աշխատանքային օրենսդրության այն դրույթների ոչ ճիշտ մեկնաբանությունն ու կիրառությունը, որոնք վերաբերում են աշխատողին աշխատանքից ազատելու օրենսդրական արգելքներին ու ընթացակարգային երաշխիքներին:

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր