1320 դիտում
16:04 02-02-2022
Կայացել է Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը
Աշխատանքային այցով Երևան է ժամանել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Կառավարությունից հայտնում են, որ այցի ընթացքում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Կողմերը քննարկել են ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների օրակարգային, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցության հարցեր։ Երկուստեք ընդգծվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կարևոր դերը Հայաստանի տնտեսության համար և քննարկվել են կոնցեսիոն պայմանագրի շրջանակներում ընկերության հետ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի օրակարգային հարցերին, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարներին:

Նմանատիպ նյութեր
1023 դիտում
17:45 14-05-2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինին
42482 դիտում
21:19 12-05-2018
ՀՀ նորանշանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կենսագրությունը
Այս բաժնից
355 դիտում
21:28 22-04-2024
Ալեն Սիմոնյանի մասնակցում է Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին
346 դիտում
21:16 22-04-2024
Երեխաների անձնական տվյալների պաշտպանությունն ունի իր առանձնահատկությունները․ Անահիտ Մանասյան