211652_close_icon
views-count9223 դիտում article-date 19:54 02-02-2022

Գուգարքի բաժնի քրեական հետախույզները բնակարանային գողության դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվար ամսին Լոռու մարզի Ազնվաձոր գյուղի մի տնից գողություն էին արել: Ինչ-որ մեկը տեսել էր, որ տան պատուհանը բաց է, ներս էր մտել, գողացել գորգ, կենցաղային ապրանքներ ու հեռացել:

Բնակարանային գողությունը բացահայտվեց օպերատիվ ճանապարհով: Ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ բնակարանային գողությունն արել է Ազնվաձոր գյուղի 56-ամյա մի բնակիչ, որ տուժողի համագյուղացին է:

Բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 31-ի երեկոյան նա ներկայացավ ոստիկանության Գուգարքի բաժին ու խոստովանեց կատարածը՝ նշելով, որ գողացած գորգը վաճառել է Վանաձոր քաղաքի շուկայում: Գողոնը հայտնաբերվել է: Հետագա միջոցառումներով Գուգարքի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ 56-ամյա ազնվաձորցին բաժնի սպասարկման տարածքում այլ գողություններ էլ է արել, որոնց, ինչպես և ներկայացված դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

 

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր