211652_close_icon
views-count1439 դիտում article-date 14:57 02-02-2022

Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

Փետրվարի 1-ին, ժամը 21.05-ին, Երևանի Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 20-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 1-ին, ժամը 13.00-ին, Երևանի Տիտոգրադյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68 և 86 տարեկան երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 31-ին, ժամը 22.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 1-ին, ժամը 13.00-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Կենտրոնական փողոցի խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 1-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Ագարակ-Ոսկեվազ գյուղերի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 1-ին, ժամը 22.05-ի սահմաններում, Բերքանուշ-Արտաշատ ճանապարհի 3-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին, ինչի հետևանքով մեքենան հրդեհվել է, իսկ 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 1-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 72-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 31-ին, ժամը 19.00-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության տեղափոխված 14-ամյա տղան հայտնել է, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ հունվարի 31-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Աչաջուր բնակավայրի սկզբնամասում տղայի հոր վարած «Աուդի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով տղան ստացել է մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր