211652_close_icon
views-count5915 դիտում article-date 13:34 02-02-2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ծովինարում այցելել է միջնակարգ եւ տարրական դպրոցներ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Մարտունի խոշորացված համայնքի  Ծովինար գյուղի  միջնակարգ և տարրական դպրոցներ:

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզպետը շրջայց է  կատարել դպրոցների դասասենյակներում, տեղեկացել դասընթացների կազմակերպման հետ կապված հարցերին:

Կարեն Սարգսյանը դիտարկել է    դասասենյակներում սահմանված ջերմաստիճանի ապահովման խնդիրը, հետաքրքրվել  աշակերտների հաճախումներով եւ հորդորել խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները:  Շրջայցի ընթացքում մարզպետը ծանոթացել է ճաշարաններում տարրական դասարանների աշակերտների համար սննդի կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, հանձնարարել  դրանք կազմակերպել բացառապես պահանջվող ճափորոշիչներին համապատասխան:  

Կարեն Սարգսյանը հանդիպել է դպրոցի մանկավարժական կոլեկտիվի հետ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրները, որոնք առնչվել են դպրոցի որոշ հատվածներում ներքին հարդարման  աշխատանքների իրականացմանը, անհրաժեշտ դպրոցական  գույքի եւ գրադարանի համար  ծրագրային գրքերի ձեռքբերմանը: Մարզպետը խոստացել է հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերել:

Ծովինարի տարրական դպրոցում  կատարած շրջայցի ընթացքում Կարեն Սարգսյանը տնօրենին եւ մանկավարժներին տեղեկացրել է, որ դպրոցական նոր շենքի կառուցման ծրագիրը ներառված է  Գեղարքունիքի մարզի  առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ցանկում, սակայն մինչ այդ գործընթացի մեկնարկը, մարզպետն առաջարկել է  առկա խնդիրների վերաբերյալ համապատասխան  հաշվարկներ իրականացնել  եւ ներկայացնել մարզպետարան՝  դրանք  ներդրումային  տարբեր ծրագրերում ներառելու համար:

Նմանատիպ նյութեր