211652_close_icon
views-count20665 դիտում article-date 20:55 01-02-2022

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Lexus-ը, Infiniti-ն ու Opel-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:35-ի սահմաններում Թբիլիսյան փողոցի թիվ 1 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 33-ամյա Շավարշ Կարապետյանի վարած Infiniti մակնիշի, 41-ամյա Արմեն Մանասարյանի վարած Opel  մակնիշի և 20-ամյա Էրիկ Պողոսյանի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Lexus-ի վարորդ Է. Պողոսյանը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 21-ամյա Արգիշտի Հարությունյանը՝ բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության  պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:

Տեղում  ուժեղացված ծառայություն են կատարել պարեկներ Տաթևիկ Պարոնյանն ու Հովաննես Դավթյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը նրանց հաջողվել է:

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Վթարի մասին  պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Սարգիս Հրաչյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ս. Հրաչյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր