211652_close_icon
views-count1622 դիտում article-date 22:40 01-02-2022

Մեսի-Մբապե զույգն առայժմ սևագիր վիճակում է. Ալեն Ժիրես

Ֆրանսիայի հավաքականի և «Բորդոյի» նախկին խաղացող Ալեն Ժիրեսն անդրադարձել է ՊՍԺ-ի հարձակվողներ Լիոնել Մեսիի և Կիլիան Մբապեի խաղին:
 
«Ըստ էության, սա զույգ է, որը պետք է աշխատի՝ հաշվի առնելով երկուսի որակներն ու մեծությունը: Կա Մբապե, որը գրավում է և ընդարձակում պաշտպանական գծերը, կա Մեսսի, որը կտրում է մրցակիցների օղակներն ու կարող է ֆրանսիացուն փոխանցումներ կատարել:
 
Բայց այս պահին մենք տեսնում ենք նրանց սևագիր վիճակը», ասել է Ժիրեսը:

Նմանատիպ նյութեր