211652_close_icon
views-count14282 դիտում article-date 19:58 01-02-2022

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանում հանդիպեց ԶԼՄ ներկայացուցիչների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լոռու մարզպետարանում ընթացիկ տարվա ձեռքբերումների և 2022թ.-ի անելիքների մասին ասուլիսով ԶԼՄ- ների առջև հանդես եկավ մարզի ղեկավար Արամ Խաչատրյանը։

Այսօր` փետրվարի 1-ին,մարզի ղեկավարը հանդես եկավ մամլո ասուլիսով: Ներկա էին մարզային և համայնքային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հանրապետական լրատվամիջոցների մարզային թղթակիցներ:

Լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան դիտելու 2021թ. Լոռու մարզում իրականացված աշխատանքներն՝ տեսաֆիլմով, ինչպես նաև ծանոթանալ քաղաքաշինության, ճանապարհաշինության բնապահպանության, առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի, հողաշինության և հողօգտագործման, զարգացման ծրագրերի շրջանակում տարված աշխատանքներին։

Մարզպետ Արամ Խաչատրյանը, ողջունելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ ասուլիսին ներկա գտնվելու համար, ևս մեկ անգամ հավաստեց իր և մարզպետարանի պաշտոնյաների բաց, թափանցիկ և հաշվետվողական աշխատելու պատրաստակամությունը, ինչի մասին են վկայում նաև պարբերաբար կազմակերպվող ասուլիսները, ճեպազրույցները և հարցազրույցները:

Լրատվամիջոցների հարցերը հիմնականում վերաբերում էին Վանաձորում նախորդ տարեվերջին, ՏԻՄ ընտրություններով պայմանավորված, ստեղծված իրավիճակին և հարցի հնարավոր հանգուցալուծմանը, քաղաքում տասնամյակներ շարունակվող ապօրինաշինություններին, սուբվենցիոն, ճանապարհաշինական ծրագրերին, առողջապահության ոլորտի կադրային խնդիրներին, հանքերի շահագործման հետ կապված բնապահպանական հարցերին, համայնքների խոշորացման գործընթացներին և այլն:

Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր