211652_close_icon
views-count8998 դիտում article-date 11:02 01-02-2022

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը դարձավ 11 տարեկան 

Ինչպես տեղեկանում ենք լրագրող Քնար Մանուկյանի ֆեյսբուքյան էջից, այսօր՝ փետրվարի 1-ին, «Ժողովուրդ» օրաթերթը դարձավ 11 տարեկան.

«Այսօր իմ, մեր սիրելի «Ժողովուրդ» օրաթերթի ծնունդն է. ուղիղ 11 տարի առաջ մեր թիմը վերցրեց ահռելի պատասխանատվություն իր ուսերին ու թվայնացման մեր դարաշրջանում տպագիր մամուլ հիմնեց: Գնացինք տպարան… ՀԱԶՈՂԵՑԻՆՔ…որովհետեւ խնդիր էինք դրել մեր առաջ հայտնվելու ամենակարդացվող, ամենապահանջված թերթերի եռյակում: Դարձանք: ՀԱԶՈՂԵՑԻՆՔ, որովհետեւ սիրում ենք մեր աշխատանքը ՀԱԶՈՂԵՑԻՆՔ, որովհետեւ լրագրությունը մեզ համար միայն աշխատանք չէ, այլ կենսակերպ. օգնել քաղաքացուն, հասնել արդարության, չվախենալ պայքարից, լինել բոլորի համար հավասար եւ հասանելի: Չունենք եւ չենք ունեցել տաբուներ, սիրելիներ, ատելիներ. Մենք եղել ենք եւ կանք <Օրաթերթ բոլորի եւ ամեն ինչի մասին>: Օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունը մեզ համար անխախտ սկզբունք են: ՀԱԶՈՂԵՑԻՆՔ, որովհետեւ խմբագրությունը մեր տունն է, մեր ընտանիքը, բոլորս ապրում ենք միմյանց օգնելով, իրար դարդ ու ցավով:

ՀԱԶՈՂԵՑԻՆՔ, որովհետեւ մենք անընդհատ սովորում ենք, ձգտում քայլել ժամանակին համընթաց եւ ՀԱԶՈՂԵՑԻՆՔ նաեւ առցանց տիրույթում. մեր ArmLur.am-ը եւս այսօր ամենափնտրվող թոփ կայքերից մեկն է: Մենք սիրում ենք մեր ընթերցողներին, սիրում ենք մարդկանց, որոնց անգամ մեր հրապարակումներով նեղացնում ենք. չէ որ ճշմարտությունն ավելի թանկ է: Շնորհավոր մեր տոնը նախկին ու ներկա <Ժողովուրդցիներ>… ափսոս համավարակը խանգարեց նշել տոնը, բայց շատ չենք ուշացնի…»

SHAMSHYAN.com-ը շնորհավորում է «Ժողովուրդ» օրաթերթի անձնակազմին՝ մաղթելով երկար տարիների բեղուն գործունեություն։ 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր