211652_close_icon
views-count5332 դիտում article-date 10:55 01-02-2022

Գագիկ Ծառուկյանի հայտարարած մրցույթին մասնակցելու 100-ից ավելի հայտ կա․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքի նախաձեռնությամբ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու մրցույթ է հայտարարվել, որի հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն է: Այս նախաձեռնությունը, որը բուռն արձագանք է գտել հանրության լայն շերտերի շրջանում, նաև դարձել է ստեղծագործական ոգևորության խթան:

«Փաստ» թերթի տեղեկություններով, ներկայումս արդեն իսկ կա 100-ից ավելի հայտ մշակույթի գործիչների, նախագծողների, ճարտարապետների կողմից: Ուշագրավ է, որ այս մեգա նախագծին մասնակցելու ցանկություն են հայտնել ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի մեր բազմաթիվ հայրենակիցներ: Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, մասնակիցների մեջ քիչ չեն նրանք, ովքեր ներկայացրել են այլ գաղափարներ ու առաջարկներ, որոնք ընդհանրապես խորհրդանշում են Քրիստոնեությունը:

Օրինակ՝ առաջարկների մեծ մասը միտված է արձանային համալիր կառուցելուն, որն իր մեջ ամփոփելու է Աստվածաշնչյան փիլիսոփայությունը և աշխարհի քրիստոնյաների միաբանության խորհուրդն է պարունակելու»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր