211652_close_icon
views-count4787 դիտում article-date 09:43 01-02-2022

ՔՊ-ական պատգամավորներն ու ընդդիմադիրների օգնականներն ԱԱԾ-ում կառերեսվեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների եւ ՔՊ-ական պատգամավորների միջեւ տեղի ունեցած միջադեպի մասով ԱԱԾ-ում քննվող քրեական գործը նոր փուլ է թեւակոխել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում ԱԱԾ-ում տեղի կունենա միջադեպի մասնակիցների առերեսումը, այսինքն՝ ընդդիմադիր պատգամավորների օգնականներն ու ՔՊ-ական պատգամավորներն առաջիկայում կհրավիրվեն ԱԱԾ եւ կառերեսվեն դեպքի հանգամանքները պարզելու համար: Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին խորհրդարանում միջադեպ էր գրանցվել:

Ըստ հրապարակումների՝ ՀՅԴ-ական պատգամավորների օգնականներին կանչել էին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ, դրան հաջորդել էին նախագահի ու փոխնախագահների աշխատասենյակների հարկաբաժնի միջանցքում ծեծկռտուքն ու հայհոյանքները: Միջադեպի կիզակետում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանը, ինչպես նաեւ ՔՊ-ական մի քանի պատգամավորներ, այդ թվում՝ Սիսակ Գաբրիելյանը, Վահագն Ալեքսանյանը, Հրաչյա Հակոբյանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր