211652_close_icon
views-count1454 դիտում article-date 20:44 31-01-2022

Կրիստիան Էրիկսենը կարիերան կշարունակի «Բրենտֆորդում». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիական «Բրենտֆորդը» հայտարարեց կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի տրանսֆերի մասին: 29-ամյա խաղացողի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը:
 
Դանիացին արդեն հանդես է եկել ԱՊԼ-ում. 2013-2020 թվականներին նա խաղում էր «Տոտենհեմում»:
 
Հիշեցնենք, որ 2021թ. հունիսի 12-ին՝ Եվրո-2020-ի Դանիա-Ֆինլանդիա (0:1) հանդիպման ժամանակ Էրիկսենի մոտ գրանցվել էր սրտի կանգ: Ավելի ուշ նրա մոտ տեղադրել են սրտի աշխատանքը կանոնակարգող դեֆիբրիլյատոր:
 
Դրանից հետո «Ինտերը», որտեղ հանդես էր գալիս Էրիկսենը, նրա հետ պայմանագիրը խզեց:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր