211652_close_icon
views-count3036 դիտում article-date 23:42 29-01-2022

Բավականին մտահոգիչ իրավիճակ է գեներացվում մեր տարածաշրջանում՝ իրավիճակի ապակայունացման ուղղությամբ. Արման Աբովյան

Բավականին մտահոգիչ իրավիճակ է գեներացվում մեր տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման ուղղությամբ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը:

«Այսպիսով, Արևմուտք VS Ռուսաստան/Չինաստան առճակատումը դուրս է գալիս եզրափակիչ փուլ և, եթե նույնիսկ առճակատումը չթևակոխի միջնորդված (Ուկրաինա կամ Թայվան) ռազամական բախումների փուլ, միևնույն է նոր աշխարհաքաղաքական սահմանները բավական ակտիվ ուրվագծվելու են։

Պարզ է, որ այսպես կոչված Արևմուտք/Արևելք սահմանները արդեն մոտավորապես ուրվագծվում են։ Դա ուկրաինական ուղղությունն է Եվրոպայում, Միջին Ասիան հետխորհրդային սահմանագծով , Չինաստանի սահմանամերձ հյուսիս֊հարավային հատվածը և, իհարկե, Հարավային Կովկասը։

Եվ այստեղ մենք առնչվելու ենք մի շատ կարևոր իրողության հետ։
Այսպես կոչված «սահմանային» պետությունները իրականում կանգնած են լինելու մասնատման կամ քաղաքական առումով «գորշ գոտու» վերածվելու վտանգների առջև։
Գաղտնիք չի, որ թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը դասվում են «սահմանային» պետությունների շարքին՝ բոլոր բացասական հետևանքներով հանդերձ։

Եվ այստեղ կրկին գալիս է Հայաստանի ղեկավարության անհեռատես և աբսուրդային քաղաքականությունը, որը իսպառ չի համապատասխանում ներկա և ապագա վտանգների չեզոքացմանը։

Այս իշխանության <<անկապ>> (իսկ իրականում թուրքահաճո և ադրբեջանամետ) քաղաքականությունը, այսինքն՝ շինծու «խաղաղության դարաշրջանի» միտված գործողությունները, արդեն իսկ ցույց են տալիս, որ ներկայիս իշխանությունները ուղղակի նպաստում են Հայաստանի տարածքային մասնատմանը, քանի որ հրաժարվում են ընդունել, որ տարածաշրջանը շուտով հնարավոր է վերածվի գերտերությունների բախման մարտադաշտի։

Ի տարբերություն ներկայիս իշխանությունների ոչ ադեկվատ, խայտառակ անգրագետ և հակապետական քաղաքականությանը նույն Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը շատ ակտիվ նախապատրաստվում են մոտալուտ ցնցումներին՝ հիմնականում կենտրոնացնելով իրենց քայլերը ռազմական ներուժի կտրուկ բարձրացման ուղղությամբ։
Իսկ ՀՀ <<գերսուպերարհեստավարժ>> իշխանությունները թաթախված են թուրք֊ադրբեջանական ոհմակի հետ ինչ որ անիմաստ/վտարգավոր հակահայկական տարածաշրջանային խաղերի մեջ։

Միգուցե փաշինյանական իշխանությունները պարզապես մերվե՞լ են այն մտքի հետ, որ ի վիճակի չեն դիմակայել երկրի առջև ծառացած ԻՐԱԿԱՆ մարտահրավերներին ,բայց դե մեզ չեն ասում, որ տրամադրություններս չգցեն։

Իսկ միգուցե իրենք մտածում են, որ, երբ կրկին ամեն ինչ ծայրից ծայր տանուլ կտան էլի մեղավորներ կնշանակեն ու կրկին "пронесёт"։
Հ՞ննն․․․»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր