211652_close_icon
views-count43710 դիտում article-date 22:15 29-01-2022

Քրեական գործեր՝ Ալավերդու եւ Օձուն համայնքների ղեկավարների մասնակցությամբ. Aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, հունվարի 25-ին ոստիկանության Թումանյանի բաժնի վերլուծական աշխատանքներն իրականացնող ավագ տեսուչ Ձավարյանը զեկուցագիր է ներկայացրել, որ Լոռու մարզի դատախազությունից ստացվել է քրեական գործ, համաձայն որի Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի կողմից անփույթ վերաբերմունք դրսեւորելու, իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում էական վնաս է պատճառվել Ալավերդի համայնքի օրինական շահերին:

Համաձայն զեկուցագրի` մասնավորապես չեն փոխվել Հաղպատ բնակավայրում՝ Կամո Վարոսյանին, ինչպես նաեւ Ալավերդի համայնքում Անահիտ Ղահրամանյանին պատկանող բնակելի կառուցապատման գործառնական նշանակություն ունեցող հողակտորների եւ դրանց վրա առկա շինությունների նպատակային նշանակությունները: Արդյունքում նշված անձինք իրենց պատկանող որպես բնակելի տներ հաշվառված շինությունները փաստացի օգտագործել են որպես հասարակական նշանակության կառույցներ, համապատասխանաբար՝ հյուրանոց եւ հյուրատուն: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում 2021 թ. դեկտեմբերի 13-ին հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Մեր տեղեկություններով, նույն օրը Ձավարյանը եւս մեկ զեկուցագիր է ներկայացրել: Համաձայն զեկուցագրի, այս անգամ Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը չի կատարել իր վրա դրված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու եւ կանխարգելելու պարտականությունները, դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել, ինչի արդյունքում Գագիկ Թորոսյանի կողմից համայնքին պատկանող հողակտորի վրա առանց որեւէ օրինական հիմքի կառուցվել է ինքնակամ կառույց՝ ատամնաբուժարան, իսկ Արսեն Տիտանյանի հողամասի վրա՝ բջջային կապի աշտարակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ Aravot.am-ում

Նմանատիպ նյութեր