211652_close_icon
views-count1255 դիտում article-date 20:36 29-01-2022

Զինվորի տունն այսօրվանից նոր բաժանմունք ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Զինվորի տունը նոր բաժանմունք ունի:

Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան  էջը:

Սա Հայաստանում առաջին կենտրոնն է, որ նախատեսված է ինչպես վերականգնողական խնամքի, այնպես էլ գանգուղեղային ծանրագույն վնասվածքներից հետո տղաների վերականգնման համար:

Ինչպես Զինվորի տան մնացած բոլոր ծառայությունները, այս մեկը նույնպես անվճար է մատուցվելու:

Բաժանմունքը գործելու է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի տարածքում. դա անհրաժեշտություն էր, քանի որ ծանր վիրավորումներով զինվորներին ռեանիմատոլոգներից բացի նույն տեղում, առանց տեղաշարժելու կկարողանան բուժօգնություն ցուցաբերել նաև այլ նեղ մասնագետներ:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր