211652_close_icon
views-count1482 դիտում article-date 21:23 29-01-2022

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը նախատեսում է առաջիկայում Վետերանների հոսպիտալ բացել. News.am

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը նախատեսում է առաջիկայում Վետերանների հոսպիտալ բացել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը։

«Նախատեսվում է բացել Վետերանների հոսպիտալ, որը լինելու է համադրված ծառայություններով հագեցած բազմապրոֆիլ բուժհաստատություն, որտեղ կլուծվեն տղաների բոլոր խնդիրները՝ մեկ վայրում»,- ասաց Մինասյանը։

Նրա փոխանցմամբ՝ ծրագրի ընդհանուր բյուջեն 25 մլն դոլար է լինելու, առաջին դրամահավաքն արդեն ԱՄՆ-ում անցել է, հավաքվել է շուրջ կես մլն դոլար, առաջիկայում ևս սպասվում է համահայկական դրամահավաք։ Նա նշեց, որ վիրավոր զինվորների ու զինհաշմանդամների հետ կապված ծրագրի «փաթեթը» կփակվի այն ժամանակ, երբ կունենան բոլոր տիպի ծառայությունները, տեղեկացնում է News.am-ը:

Նմանատիպ նյութեր