211652_close_icon
views-count1202 դիտում article-date 19:17 29-01-2022

Արցախի նախագահը մասնակցել է «Ադամյան» սամբո ակումբի նոր մարզադահլիճի բացմանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 29-ին Ստեփանակերտում մասնակցել է  «Ադամյան» սամբո ակումբի նոր մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությանը: 

Երկրի ղեկավարը ծանոթացել է մարզադահլիճի պայմաններին, մարզիչներից ու մարզիկներից հետաքրքրվել առկա խնդիրներով: Նախագահը բարձր է գնահատել սամբոյից արցախցի մարզիկների՝  Եվրոպայի և Աշխարհի մրցումներում ունեցած փայլուն ելույթները՝  նշելով, որ նոր մարզադահլիճի գործունեությունը միայն կխթանի մարզաձևի զարգացմանը: 

Արայիկ Հարությունյանը նշել է՝  քանի որ սամբոն օլիմպիական մարզաձև է, ուստի հավատացած է, որ հեռու չէ այն օրը, որ արցախցի մարզիկները կնվաճեն նաև օլիմպիական մեդալներ:


Նմանատիպ նյութեր