211652_close_icon
views-count957 դիտում article-date 10:23 28-01-2022

Հայոց բանակի հիմնական զենքը եղել և մնում է զինվորի ոգին. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Բանակը հայ ժողովրդի գոյաբանության հենասյուներից է: Արդեն պատմական օրինաչափություն է դարձել, երբ հայոց պետականությունը վերականգնվում է իր պատմական բնօրրանի համար մղվող հերթական ճակատամարտով: Այս առումով Երրորդ Հանրապետությունը բացառություն չէր, եւ հայոց բանակի ձեւավորումն առաջին հերթին անկախության խորհրդանիշն էր՝ նրա կորյունը: Երրորդ Հանրապետության հռչակման մեկնարկը տրվեց Արցախյան ազատամարտով եւ հաղթանակով, իսկ հաղթանակը ապահովվեց կանոնավոր բանակի մեջ մտած եւ նրա ողնաշարը կազմած ֆիդայական ջոկատների եւ աշխարհազորային կազմավորումների ռազմիկների հերոսական պայքարի շնորհիվ:

Հայ ժողվորդի, Հայաստանում բնակվող եղբայրական ազգերի եւ արցախյան ազատամարտին մասնակցած մեր ժողովրդի մյուս բարեկամների հերոսական պայքարով են դրվել հայոց բանակի հիմքերը, նրանցից շատերը փառքի հուշարձանին իրենց անունները գրեցին նաեւ 44-օրյա պատերազմում՝ մերօրյա հերոսապատումներով դաստիարակելով բանակի զինվորներին, իրենց անցած ուղիով սահմանելով այն բարձր արժեքային համակարգը, որը հայ զինվորի անպարտելի ոգու հիմնական գրավականն է: Հայոց բանակի հիմնական զենքը եղել եւ մնում է զինվորի ոգին, այն երբեք չի հաջողվել կոտրել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր