211652_close_icon
views-count2252 դիտում article-date 10:12 28-01-2022

Այսօր Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձն է

Այսօր՝ հունվարի 28-ին, Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձն է։ 

1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունը կայացրեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որով էլ իրավականորեն ազդարարվեց ազգային բանակի ստեղծման մասին: 1992-1993 թթ. երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց շարժունակ և կարգապահ բանակ։

Հայկական բանակի կազմավորման գործընթացը թեև սկսվել է 1988-ի փետրվարից՝ արցախյան շարժման առաջին օրերից, բայց մեր բանակը պաշտոնապես հիմնադրվել է 1992 թվականի հունվարի 28-ին:

Դեռևս 1991թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ Հանրապետության պաշտպանության առաջին նախարար էր նշանակվել Վազգեն Սարգսյանը։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կազմավորվել են բավականին բարդ ժամանակաշրջանում, երբ աշխարհաքաղաքական դաշտում Խորհրդային Միությունն ապրում էր իր գոյության վերջին ամիսները,  իսկ տարածաշրջանում սկսվել էր միջէթնիկական, տարածքային պատերազմ հայերի և ադրբեջանցիների միջև։

Զինված ուժերի կազմավորումն ու զարգացումը տեղի է ունեցել հետևյալ ժամանակային փուլերով՝ 1-ին փուլ․ այն տևել է 1988 թ․-ի փետրվարից 1992 թ․-ի մայիս։

Այս ժամանակաշրջանում ղարաբաղյան շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ։

2-րդ փուլ, որը տևել է 1992 թ․-ի հունիսից 1994 թ․–ի մայիս։ Այս ժամանակաշրջանում Հայաստանի և Արցախի հանրապետությունները ենթարկվում էին Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի թիրախում։

3-րդ փուլ, որը սկսվել է 1994 թ․-ի հունիսից և շարունակվում է մինչ այսօր։ 
 

Նմանատիպ նյութեր