211652_close_icon
views-count30793 դիտում article-date 21:51 27-01-2022

Ավտովթար՝ Սյունիքի մարզում. Գորիսում բախվել են Nissan March-ն ու Opel Astra-ն, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Գորիսի բնակիչ՝ 32-ամյա Սեյրան Օ-ն իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում բախվել է Գորիսի բնակիչ՝ 35-ամյա Վլադիմիր Օ-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սեյրան Օ-ի ուղևոր՝ Գորիսի բնակիչ, 42-ամյա Էրիկ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Մանուչարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր