211652_close_icon
views-count24375 դիտում article-date 20:54 27-01-2022

Դոկտոր-պրոֆեսորը հեռացավ Գյումրիից․ ավստրիական մանկական հիվանդանոցը տնօրենի նոր ժ/պ ունի. aravot.am

aravot.am-ը գրում է. «Ինչպես տեղեկացրել ենք, «Գյումրու մոր և մանկան ավստրիական» հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար  Սամվել Ավետիսյանը, որը բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր է, տարբեր պաշտոններ է զբաղեցրել Երևանի պետական բժշկական համալսարանում․ եղել է պրոռեկտոր, բժշկական համալսարանի ախտաֆիզոլոգիայի ամբիոնի վարիչ, օրերս ազատման դիմում էր գրել  ու հեռացել  Գյումրիից։

Նրան Գյումրի էր հրավիրել Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանը։ Թե ո՞րն էր  նրա ազատման պատճառը, պաշտոնական որևէ մեկնաբանություն չի հնչել։ Մենք դիմեցինք Սամվել Ավետիսյանին, որպեսզի նա պարզաբանի, սակայն վերջինս չցանկացավ խոսել։

Շիրակի մարզպետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ այսօր մանկական հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել «Գյումրիի Սուրբ Գրիգոր Նարեկացու» անվան  (նախկինում «Միջազգային Կարմիր Խաչի» անվան) պոլիկլինիկայի տնօրեն Հովհաննես Վարձելյանը»։

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում։ 

 

Նմանատիպ նյութեր