211652_close_icon
views-count39048 դիտում article-date 19:25 27-01-2022

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. 35-ամյա վարորդը Volkswagen-ով գերեզմանների մոտ բախվել է ծառին, կա 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Սաղաթելյանը իր վարած Volkwagen մակնիշի ավտոմեքենայով Ագարակ գյուղում՝ գերեզմանների մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Սաղաթելյանը, նրա ուղևորներ՝ Արագածոտնի մարզի բնակիչներ. 36-ամյա Արթուր Նիկոլյանը և 43-ամյա Հովիկ Անդրեասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվե են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությաբմ։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր