211652_close_icon
views-count15519 դիտում article-date 16:10 27-01-2022

Անկախ թանկացումներից՝ մարդիկ, միևնույն է, ավելի լավ են սկսել ապրել․ Վահան Քերոբյան․ Tert.am

Տնտեսությունն առաջին 11 ամսվա ընթացքում 5,2 տոկոս տնտեսական ակտիվության իրական ցուցանիշ է գրանցել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ե՞րբ են քաղաքացիները թանկացումների ու մնացած հարցերով զգալու էկոնոմիկայի նախարարության աշխատանքի դրական ազդակները։ Գրում է Tert.am-ը։

«Դա նշանակում է, որ, հաշվի առնելով բոլոր թանկացումները, այնուամենայնիվ, տնտեսությունն իրական առումով աճել է 5,2 տոկոսով։ Դա նշանակում է՝ անկախ թանկացումներից՝ մարդիկ, միևնույն է, ավելի լավ են սկսել ապրել»,- ասաց նա։

Լրագրողի դիտարկմանը, թե իր շրջապատում այդ կարծիքին չեն, բացի այդ՝ հարցումներն այլ պատկեր են ցույց տալիս, Քերոբյանն արձագանքեց՝ տարբեր շրջապատներ կան, բայց պետք է դիտարկել ոչ թե հատվածական դեպքերը, այլ վիճակագրությունը։

Նմանատիպ նյութեր