211652_close_icon
views-count10106 դիտում article-date 15:34 27-01-2022

Միջնակարգ դպրոցի մասնաշենքը վարձակալության տվեց արտադրական ձեռնարկությանը

Կառավարությունն այսօրվա նիստում համայնքային դպրոցի մասնաշենքը 10 տարով վարձակալության տվեց արտադրական ձեռնարկությանը:

Նախագծում ասվում է, որ Պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել «ՍՋՆ  ՌՈԼԼՄԵՆ ՎՈՐԼԴ»  սահմանափակ պատասխանատվության ընկերությունը «Արարատի մարզի Պարույր Սևակի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի  չօգտագործվող մասնաշենքի վարձակալման խնդրանքով՝ պարտավորվելով կատարել 1․300․000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ներդրումներ:

ՊԳԿ-ն տեղեկացնում է, որ, որ ՀՀ Արարատի մարզպետարանը՝ որպես «Արարատի մարզի Պարույր Սևակի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման լիազորությունն իրականացնող մարմին, Պետական գույքի կառավարման կոմիտե է ներկայացրել ՊՈԱԿ-ի տարածքից 840 քառ.մետր մակերեսով չօգտագործվող կիսակառույց երկհարկանի մասնաշենքը մրցութային եղանակով, տաս տարի ժամկետով վարձակալության տրամադրելու  նպատակով հայտ, բայց միակ հայտատուն եղելէ «ՍՋՆ  ՌՈԼԼՄԵՆ ՎՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը:

Այդ պատճառով էլ Պետական գույքի կառավարման Կոմիտեի կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Վարձակալությամբ տարածք տրամադրելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Պարույր Սևակի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված ՀՀ Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղում գտնվող շենքի 1-ին և 2-րդ հարկերից 840 քառ.մետր մակերեսով տարածքն ուղղակի ձևով 10 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել »ՍՋՆ ՌՈԼԼՄԵՆ ՎՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ այն հետ վերցնելով «Արարատի մարզի Պարույր Սևակի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ից:

Ընկերությունը արդյունաբերական նշանակության էլեկտրական շարժիչների առանցքակալներ է արտադրում և նախկինում կառավարությունից ստացել է մաքսային արտոնություն: