211652_close_icon
views-count1295 դիտում article-date 10:38 27-01-2022

Անվտանգային ռիսկերի չեզոքացումն անհրաժեշտություն է․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման շուրջ վերջին օրերին աննախադեպ ակտիվություն է արձանագրվում: Թուրքական մամուլում գրեթե ամենօրյա ռեժիմով վերլուծական հրապարակումներ կան, Անկարայի՝ այդ ուղղությամբ կատարվող քայլերի մասին պաշտոնական հաղորդագրություններ են տարածվում:

Թուրքիայի աննախադեպ սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում լիովին օրինաչափ է, որ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման ուղղությամբ աննախադեպ ակտիվացրել են հայտարարությունները եւ տարվող գործնական քայլերը: Այն դեպքում, երբ Թուրքիան խնդիրներ ունի գրեթե բոլոր հարեւանների հետ, Անկարա-Երեւան հարաբերությունների հաստատումը ոչ միայն տնտեսական շահավետության տեսանկյունից է կարեւորվում, այլեւ քաղաքական, առավել եւս, որ հաջորդ տարին Թուրքիայում նախընտրական է:

Այս ամենի համատեքստում է տեղավորվում մեր արեւմտյան սահմանակցի առաջատար պարբերականի՝ «Huriyyet»-ի անդրադարձը Հայաստանի հետ օդային կապի բացման թեմային: Պարբերականը գրել է, որ Անկարան մտադիր է ավիաչվերթներ բացել դեպի Հայաստանի տարբեր շրջաններ եւ Երեւանի հետ ընդլայնել առեւտրային կապերը: Հոդվածում նաեւ ասվում է, որ այդ հարցը քննարկվել է Թուրքիայի նախագահի աշխատակազմում անցկացված արտաքին քաղաքականությանը վերաբերող փակ խորհրդակցություների ժամանակ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր