4296 դիտում
21:27 26-01-2022
Մատաղիսի ուղղությամբ աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել
2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Մարտակերտի շրջանի հյուսիսային թևում՝ Մատաղիսի ուղղությամբ:
Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են, որոնումներն արդյունք չեն տվել: Աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1708 աճյուն:
Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
Նմանատիպ նյութեր
2579 դիտում
18:39 23-03-2021
Այսօր Հադրութի շրջանում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել. ԱԻՊԾ
1216 դիտում
15:22 03-04-2021
Արցախում աճյունների որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել. Արցախի ԱԻՊԾ
Այս բաժնից
772 դիտում
18:43 21-04-2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել