211652_close_icon
views-count3523 դիտում article-date 22:58 26-01-2022

Շենգավիթի ոստիկանները մեքենայի խուզարկությամբ մեթամֆետամին ու մարիխուանա են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հարուցված քրեական գործի շրջանակներում հունվարի 22-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Երևանի 28-ամյա երիտասարդի կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի մեքենայում։ Հայտնաբերվել է 1 գրամից ավելի մեթամֆետամին թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված, մոտ 27 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված և առանց գրառման դեղահաբ: Հայտնաբերվածներն առգրավվել են։
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

 

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր