211652_close_icon
views-count1009 դիտում article-date 10:41 26-01-2022

Տեղեկատվական պատերազմ Հայաստանի ու Արցախի շուրջ․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ադրբեջանաթուրքական քարոզչությանը դիմակայելն այսօր առաջնային խնդիր է, առավել եւս, որ վերջիններիս հիմնական թիրախը ՀՀ-ի եւ Արցախի հանրության շրջանում իրենց անհրաժեշտ հասարակական կարծիքի ձեւավորումն է:

Տեղեկատվական պատերազմում անհրաժեշտ է ընդամենը պահպանել պետության շահերից բխող հիմնական քաղաքական գծերը եւ թեզերը, որոնք տարիների ընթացքում ձեւավորվել ու հղկվել են տարբեր սկզբունքային հարցերի վերաբերյալ: Այսօր առանց ավելորդ թրեյնինգների էլ ՀՀ եւ Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար պարզ են մեր պետությունների անվտանգային խնդիրները, հիմնական նպատակները: Եթե այդ խնդիրների լուծմանը հասնելու ուղիների մասին սովորական քաղաքացին հստակ պատկերացում չունի, ապա տեղեկատվական հարձակումներից պաշտպանվելու տրամաբանությունն ու միջոցները նրա համար պարզ են: Քաղաքացին հասկանում է, որ նվազագույնը գոնե թշնամու շահերին ծառայող տեղեկատվական հոսքերը պետք է անտեսել՝ թույլ չտալով դրանց շրջանառությունը հայկական տիրույթում: Եթե հասարակ քաղաքացին սա հասկանում է եւ գործում դրա ընկալման շրջանակներում, ապա այդ պարզ բանաձեւին տիրապետման խնդիր չպետք է ունենան հանրապետության լրատվական դաշտի սուբյեկտները, էլ չենք խոսում հայկական վելուծական ռեսուրսների մասին:

Բայց պարզվում է, որ հակառակորդին երբեմն հաջողվում է իր խնդիրները լուծել հայկական տեղեկատվական ճակատում: Մեր օրերում հայկական սոցիալական տիրույթներում եւ էլեկտրոնային մամուլում այնպիսի հրապարակումներ են հանդիպում, որոնք գերագույն ճիգերի դեպքում էլ դժվար է գնահատել հայկական շահերի պաշտպանության տրամաբանության մեջ: Ցավոք, կան դեպքեր, երբ հանդիպում են հրապարակումներ, որոնք եթե հայկական տիրույթում, հայատառ, հայկական ազգանունով հեղինակի ստորագրությամբ չլինեին, կարելի էր կարծել, թե դրանք ադրբեջանական վերլուծական կենտրոնների պատրաստած եւ հայտնի մեխանիզմներով միջազգային մամուլում տարածված նյութեր են»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր