211652_close_icon
views-count1629 դիտում article-date 21:24 25-01-2022

Կրիստիան Էրիկսենը մարզվում է «Այաքսի» երիտասարդական թիմի հետ

Դանիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը պայմանագիր է կնքել հոլանդական «Այաքսի» հետ: Այս մասին ֆուտբոլիստը հայտնել է ինստագրամում: 

«Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Այաքսում ես գիտեմ շատ մարդկանց, զգացողություն է, կարծես թե ես երկար դադարից հետո վերադարձել եմ տուն: Հոլանդական թիմ հետ ես կարող եմ մարզվել ամենաբարձր մակարդակով: Սա հրաշալի առիթ է ինձ համար: Ես ուզում եմ  լինել լավագույնը, որքան հնարավոր է, որպեսզի կարողանամ նորից խաղալ բարձրակարգ ակումբներում»,-գրել է ֆուտբոլիստը:

Ավելի վաղ Միլանի «Ինտերը» երկկողմանի համաձայնությամբ խզել էր պայմանագիրը Էրիկսենի հետ, քանի որ տեղադրված սրտի դեֆիբրիլյատորի պատճառով ֆուտբոլիստին արգելված է խաղալ Իտալիայում, տեղեկացնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր