211652_close_icon
views-count1444 դիտում article-date 20:28 25-01-2022

Զինվորի տան տղաներն աշխատանք կունենան քաղավիացիայի ոլորտում

Զինվորի տանը վերականգնողական բուժում ստացող 44-օրյա պատերազմին վիրավորված տղաներն աշխատանք կունենան քաղավիացիայի ոլորտում։ Այս մասին Զինվորի տուն վերականգնողական կենտրոնը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Զինվորի տուն վերականգնողական կենտրոնն ու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այսօր գործակցության հուշագիր են ստորագրել»,- նշված է հրապարակման մեջ:

Քաղավիացիայի կոմիտեն սեփական նախաձեռնությամբ դասընթացներ կկազմակերպի Զինվորի տան բոլոր այն տղաների համար, որոնք ցանկություն կհայտնեն այս ոլորտում մասնագիտանալ և աշխատել:

Տղաներին կառաջարկվեն տարբեր դասընթացներ, հետևաբար նաև տարբեր աշխատատեղեր: Տղաների ֆիզիկական որոշ սահմանափակումներ, ըստ կոմիտեի նախագահի, խոչընդոտ չեն:

Նմանատիպ նյութեր