211652_close_icon
views-count1318 դիտում article-date 18:51 25-01-2022

Ավստրիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը կայցելի Հայաստան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է Ավստրիայի ԱԳՆ-ի Twitter-ի միկրոբլոգում:

«Արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի հաջորդ շաբաթվա այցը Երևան կլինի լավ հնարավորություն ամրապնդելու մեր գերազանց երկկողմ հարաբերությունները և դիտարկելու հետագա համագործակցության հնարավորությունները»,-ասված է գրառման մեջ:

Հայաստանը և Ավստրիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը: Հայաստանի Հանրապետությունը և Ավստրիական Հանրապետությունը երկկողմ դիվանագիտական հարաբերություններ են հաստատել սրանից ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. հունվարի 24-ին: Հայաստանն ու Ավստրիան համագործակցում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպություններում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ և այլն: 30 տարվա ընթացքում Հայաստանի և Ավստրիայի կառավարությունները ստորագրել են փոխգործակցության, փոխօգնության և գործընկերության մասին 12 համաձայնագիր և փոխըմբռնման ու համագործակցության մասին 6 հուշագիր:

Նմանատիպ նյութեր