211652_close_icon
views-count3165 դիտում article-date 21:16 25-01-2022

ՀՀ կենտրոնական բանկն ստուգումներ կանցկացնի արտարժույթի փոխանակման կետերում և գրավատներում

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ՝ ԿԲ Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտն արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ (ներառյալ՝ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2022 թ. հունվարի 21-ից մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու է օրենսդրության համապատասխանության ստուգումներ: 

Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկից։

Նշվում է, որ ԿԲ նախագահի որոշմամբ ԿԲ ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտը նույն ժամանակահատվածում գրավատնային գործունեության լիցենզիա ստացած անձանց մոտ ևս իրականացնելու է օրենսդրության համապատասխանության ստուգումներ:

Նմանատիպ նյութեր