211652_close_icon
views-count6184 դիտում article-date 09:35 25-01-2022

Օմիկրոնը վերջինը չէ. ԱՀԿ ղեկավար․ «Ամերիկայի ձայն»

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը երկուշաբթի օրն ասել է, թե վտանգավոր կլինի ենթադրել, որ արագ փոխանցվող օմիկրոնը կորոնավիրուսի վերջին ենթատեսակն է: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Սակայն Թեդրոս Գեբրեյեսուսն ասում է նաեւ, որ այս տարի հնարավոր է դուրս գալ համաճարակի սուր փուլից, եթե իրականացվող ռազմավարությունն ու միջոցները, ինչպիսիք են թեստավորումն ու պատվաստանյութերը, կիրառվեն համապարփակ կերպով:

Ելույթ ունենալով Գործադիր խորհրդի նիստի բացման ժամանակ՝ Գեբրեյեսուսն ասել է, թե ինը շաբաթ առաջ բացահայտվելուց ի վեր այս ենթատեսակով վարակվածության ավելի քան 80 միլիոն դեպք է արձանագրվել, ինչն ավելի մեծ թիվ է կազմում, քան ամբողջ 2020 թվականի ընթացքում գրանցված դեպքերը:

«Նոր ենթատեսակներ ի հայտ գալու հնարավորությունները մեծ են»,- ասել է նա:

Նմանատիպ նյութեր