211652_close_icon
views-count4166 դիտում article-date 21:53 24-01-2022

Բենզեմայի տունը թալանել են «Էլչեյի» հետ խաղի ժամանակ

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի տունը թալանել են: Հանցագործները ներխուժել են էլիտար բնակելի համալիրում գտնվող վիլլա, երբ Բենզեման մասնակցում էր «Էլչեյի» հետ խաղին (2:2), որտեղ, ի դեպ, ֆրանսիացին վնասվածք էր ստացել:
 
Չարագործները տան պատուհաններն ու փեղկերը ջարդել են կռանով, որից հետո դուրս են հանել բազմաթիվ արժեքավոր իրեր:
 
Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել այն բանից հետո, երբ տուն վերադարձած Բենզեման միացրել է ազդանշանային համակարգը: Ոստիկանությունը պարզում է, թե ինչու ազդանշանը ավելի շուտ չի աշխատել:
 
Ավելի վաղ Բենզեմայի տունն արդեն թալանել էին 2019 թվականին՝ «Բարսելոնայի» հետ խաղի ժամանակ:

Նմանատիպ նյութեր