211652_close_icon
views-count2175 դիտում article-date 23:55 24-01-2022

Ես զգում էի, որ ԱԱ-2022-ը Քաթարում անցկացնելը վատ որոշում էր, բայց ես ձեռ ու ոտով կապված էի

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը ափսոսանք է հայտնել, որ 2022թ. աշխարհի առաջնությունն անցկացվելու է Քաթարում:
 
«Ես ափսոսում էի, երբ հայտարարեցի: Հետո հասկացանք, որ բարդ է լինելու:
 
Ես զգում էի, որ դա վատ որոշում է, բայց ես ձեռ ու ոտով կապված էի: Մենք աշխատում էին աշխարհի առաջնության նախապատրաստությամբ, և ամեն օր բողոքներ էին գալիս, որ աշխատողների հետ շատ դաժան են վարվում: Ծանր էր:
 
Մենք կարող էինք չեղարկել Քաթարում աշխարհի առաջնությունը: Սակայն մրցաշարը երկրից հանելու առանձնահատուկ պատճառներ ես չունեի: Զեկույցից հետո մենք հաստատեցինք մրցաշարը Քաթարին շնորհելու որոշումը», ասել է Բլատերը:
 
Աշխարհի առաջնությունը կկայանա 2022 թվականին՝ նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը:

Նմանատիպ նյութեր