211652_close_icon
views-count2508 դիտում article-date 17:52 24-01-2022

Արմեն Սարգսյանը հրաժարականի իր դիմումը գրել է արտերկրից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մինչեւ իր հրաժարականի դիմում ներկայացնելը կարճատեւ արձակուրդում էր գտնվում, որի ընթացքում էլ բուժզննում էր անցնում արտերկրում։

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկանում ենք, որ Արմեն Սարգսյանի՝ արտերկրում բուժզննում անցնելը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա տարիներ առաջ արտերկրում բուժման կուրսերի շնորհիվ հաղթահարել է ծանր հիվանդություն, որից հետո նա իր հիվանդության պատմությանը լավատեղյակ բժիշկների խմբի մշտական հսկողության տակ է. «Ըստ անհրաժեշտության, նրանց ցուցումով նախագահ Սարգսյանը պարբերաբար մասնագիտացված բժշկական հետազոտություն է անցնում»։

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը թեեւ չի նշում՝ որտեղի՞ց է նախագահը հրաժարականը ներկայացրել, սակայն պատասխանից պարզ է դառնում, որ նա հրաժարականը գրել է արտերկրից։

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը ՀՀ վարչապետի պաշտոնից 1997 թվականի փետրվար ամսին նույնպես հրաժարականը ներկայացրել էր արտերկից։

Նմանատիպ նյութեր