211652_close_icon
views-count1803 դիտում article-date 21:06 24-01-2022

Իրանի ԱԳՆ-ն չի բացառել ԱՄՆ-ի հետ համաձայնությունը բանտարկյալների փոխանակման շուրջ

Իրանական կողմը չի բացառում ԱՄՆ-ի հետ համաձայնությունը բանտարկյալների փոխանակման շուրջ, սակայն այդ հարցը պետք Է քննարկվի ատոմային գործարքից առանձին: Հունվարի 24-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինչ վերաբերում Է ԱՄՆ-ի (բանտերում) գտնվող իրանցի քաղաքացիների դրությանը, ապա մենք առջին օրվանից հայտարարել ենք այդ հարցի մասին մեր անհանգստության մասին: (…) Այդ թեման գտնվում Է մեր օրակարգում, սակայն, բնական Է, որ դրանք տարբեր հարցեր են (խոսքը բանտարկյալների փոխանակության եւ միջուկային գործարքին վերադառնալու մասին Է - ծանոթ. խմբ.)»,- ասել Է նա:

Դիվանագետը հավելել Է, որ «եթե հակառակ կողմը ցանկություն հայտնի, ապա երկու հարցերի շուրջ համաձայնությունը հնարավոր Է ամենակարճ ժամկետներում»: Ավելի վաղ Իանի հարցերով Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին Reuters գործակալությանը տված հարցազույցում հայտարարել Է, որ Վաշինգտոնը հազիվ թե Թեհրանի հետ համաձայնագիր կնքի միջուկային գործարքի շուրջ, եթե իրանական կողմը ազատ չարձակի ԱՄՆ-ի չորս քաղաքացիներին: Ամերիկացիների պնդմամբ՝ Իսլամական Հանրապետությունն այդ մարդկանց պատանդ Է պահում:

Ի պատասխան Իրանի IRNA պետական գործակալությունը հայտնել Է, որ ամերիկյան կողմի նման հայտարարությունները սոսկ բարդացնում են համաձայնության ձեռքբերումը: Հոդվածում նշված Է, որ, մի կողմից, Վաշինգտոնն ասում Է բանակցային գործընթացն արագացնելու անհրաժեշտության մասին, բայց մյուս կողմից՝ առաջադրում Է պայմաններ, որոնք փաստորեն սաբոտաժի են ենթարկում երկխոսությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր