211652_close_icon
views-count987 դիտում article-date 14:55 24-01-2022

«Այսօր ստեղծվում է գրականություն՝ զերծ հասարակական-քաղաքական պարտադրանքներից». aravot.am

aravot.am-ը գրում է. Ասում է երիտասարդ գրականագետ Կարեն Մանուչարյանը.

– Ձեր գնահատմամբ՝ այսօր ի՞նչ դրական եւ բացասական միտումներ կան գրական կյանքում:

-Գրականության յուրաքանչյուր պարբերափուլ ունի իր ընդհանուր բնութագրիչները: Գրականության զարգացման պատմությունը ավանդույթի ու նորարարության անվերջանալի պայքար-համագործակցություն է, որի արդյունքում ձեւավորվում է անցյալի դասական ու մնայուն արժեքների հետ օրգանական առնչություններ ունեցող նորը: Հնի եւ նորի հակադրությանը վերաբերող բանավեճերը չնչին բացառություններով հակագրական եւ հակագիտական են, քանի որ գրականության մեջ «հին» եւ «նոր» բնութագրիչները ոչ այնքան ժամանակագրային են, որքան արժեբանական: Հոմերոսի գրականությունն այսօր էլ նոր է, մինչդեռ մեր ժամանակներում ստեղծվող շատ երկեր արդեն իսկ չեն համապատասխանում «նոր»-ի արժեբանական ասպեկտին: Այսօր ստեղծվում է շատ հետաքրքիր եւ բազմաբնույթ գրականություն՝ զերծ հասարակական-քաղաքական պարտադրանքներից, 21-րդ դարի ռիթմին համահունչ: Դեռ իննսունականների սկզբին ձեւավորված գրական միտումները զարգանում են՝ աստիճանաբար ավելի ու ավելի հղկվելով: Մերօրյա գրականության ե՛ւ դրական, ե՛ւ բացասական բնութագրիչն ազատության սկզբունքն է, ավելի ճիշտ՝ դրա տարբեր՝ ճիշտ եւ սխալ ընկալումները:

Դրական առումով այն ընդլայնում է գրականության թեմատիկ ոլորտը, տեսքտակառուցման մեթոդներն ու միջոցները, պոետիկայի հնարավորությունները, եւ արդյունքում ստանում ենք լիովին նոր որակ՝ համապատասխան գրականության ժամանակակից պարբերափուլին:

Բացասական առումով (ազատությունն ամենաթողության հետ շփոթելու դեպքում) այն պատճառ է դառնում ինքնանպատակ պատկերների, անասելիք շարադրանքների, գրագիտության բացակայության, լեզվական աններելի մեղանչումների, եւ այս ամենը կոծկվում է «ամենահաս» «պոստմոդեռնիզմի» անվան տակ: Բացասական են նաեւ որոշ գրողների օտարամոլության եւ ձեւապաշտության հակումները։

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր