211652_close_icon
views-count1463 դիտում article-date 14:35 24-01-2022

«Հայկական տարազը» ամենատարածված AR դիմակներից է

Ըստ Viber հետազոտության՝ կանայք ավելի շատ են օգտագործում ընդլայնված իրականության դիմակներ, քան տղամարդիկ, իսկ կարմիր մազերի միտումը ազդում է գեղեցկության ֆիլտրերի հանրաճանաչության վրա։

2021 թվականի աշնանը Viber-ի հայաստանյան օգտատերերի համար լրացված իրականության (AR) դիմակներն ու ֆիլտրերըհասանելի դարձան։ Գործարկումից ի վերնկարներ, տեսանյութեր և GIF անիմացիաներ ստեղծելու համար Հայաստանում AR դիմակներն ու ֆիլտրերը օգտագործվել ենմոտ 500 հազար անգամ։

Ըստ Viber վիճակագրության՝ կանայք ավելի շատ են օգտագործում ընդլայնված իրականության ֆիլտրեր, քան տղամարդիկ. նրանք մեսենջերում ընդլայնված իրականության դիմակներից օգտվողների 56%-ն են կազմում։ Կին օգտատերերը նաև ավելի հաճախ  են նկարահանում և կիսվում կոնտենտով. AR զտիչներ օգտագործող կանանց 59%-ն ստեղծում է մուլտիմեդիա բովանդակություն Viber-ում, իսկ 30%-ը այն փոխանցում է ընկերներին: Տղամարդկանց մոտ այս ցուցանիշները կազմում են համապատասխանաբար 55% և 27%:

Ընդլայնված իրականության դիմակները պահանջված են ոչ միայն երիտասարդ լսարանի շրջանում։ 30 և 40 տարեկան օգտատերերը AR զտիչներ օգտագործողների ամենամեծ հատվածն են (23%), որին հաջորդում են 40 և 60 տարեկանները (18%): Մինչև 17 տարեկան դեռահասները կազմում էին Viber-ում AR դիմակներ օգտագործողների 13%-ը։

Ո՞ր դիմակներն են առավել հաճախ օգտագործում Viber օգտատերերը: «Անիմացիոն դեմք» (Cartoon Face)զտիչը, որը պատկերը լրացնում է մեծ, կլոր աչքերով և երկար լեզվով, դարձել է աշխարհի ամենահայտնի զտիչը: Կարմիր մազերը սեզոնի նորաձևության թրենդներից է, և Viber-ը բացառություն չէ՝ մեսենջերում երկրորդ տեղն է զբաղեցրել «Կարմիր մազեր» (Red Hair) դիմակը, որը զարդարում է օգտատերին երկար շիկակարմիր մազերով։ Իսկ երրորդ տեղում է «Հելոուինի տարրեր» (Halloween Elements)զտիչը, որը մարդուն դարձնում է հրեշ։
Հայաստանում ամենատարածված դիմակներն են «Հայկական տարազը», «WWF վագրը» և «Կրակը»։

«Viberընդլայնված իրականության դիմակները ևս մեկ գործառույթ է, որ օգնում է առցանց հաղորդակցությունն էլ ավելի վառ և հետաքրքիր դարձնել», - ասում է Աննա Զնամենսկայան՝ Rakuten Viber-ի գլոբալ զարգացման տնօրենը: «Այս դժվարին պահին, երբ շատերը ստիպված են նվազագույնի հասցնել անձնական հաղորդակցությունը, օգնության են հասնում թվային գործիքները. օրինակ՝ դուք կարող եք միմյանց վիրտուալ ողջույններ ուղարկել ֆիլտրերով, որոնք ձեզ վերածում են վագրերի, կամ աջակցել ձեր սիրելի մարզիկներին զվարճալի դիմակներով»։
 
Rakuten Viber-ի մասին.

Viber-ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։
Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Մենք երաշխավորում ենք  հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը:

Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը:
 
 
 
 

Նմանատիպ նյութեր