211652_close_icon
views-count1037 դիտում article-date 15:34 24-01-2022

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 21-ից 24-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 21-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 133 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 34, թմրամիջոցի հայտնաբերման` 16, մարմնական վնասվածք պատճառելու` 13, խարդախության՝ 9, ընտանեկան բռնության՝ 7, բնակարանային գողության և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու՝ 5-ական, ապօրինի ծառահատման, ծանր վիրավորանքի և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, յուրացնելու կամ վատնելու և հարկերից խուսափելու՝ 3-ական, դրամանենգության, խուլիգանության, անօրինական միգրացիայի կազմակերպման և փաստաթուղթ կեղծելու, երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, ազատությունից ապօրինի զրկելու, գույքը դիտավորությամբ վնասելու, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, խոշտանգման, փաստաթղթեր կեղծելու, թմրանյութի իրացման, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի և ծեծի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, և բնակարանային գողության 4 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար. 2 մարդ զոհվել է, 45-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]