211652_close_icon
views-count1689 դիտում article-date 22:15 23-01-2022

«Ջենեսիս Արմենիա»-ի ներկայացուցիչները՝ ՀՅԴ Ստեփանակերտի գրասենյակում

Հունվարի 22-ին Ստեփանակերտի ՀՅԴ «Նիկոլ Դուման» կենտրոն այցելեցին «Ջենեսիս Արմենիա» գիտահետազոտական ուղեղային կենտրոն-հիմնադրամի ներկայացուցիչները՝ Աբրահամ Գասպարյանի գլխավորությամբ։

Հյուրերին ընդունեցին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանն ու ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Արա Պուլուզյանը։

Մտքերի փոխանակության ընթացքում գործնական համագործակցության առաջարկներ հնչեցին, որոնք վերաբերում էին անվտանգային, տնտեսական, կրթական հիմնահարցերին, Արցախի հարցը միջազգային հարթակներում ներկայացնելուն, կադրերի պատրաստման դասընթացներին, Աղավնոյում ու Մարտունիում իրականացվող գործնական միջոցառումներին։

Երկու կողմերը հանդես եկան ավելի ակտիվ համագործակցելուն և կազմակերպվող միջոցառումներին երիտասարդների մասնակցությունը խրախուսելուն միտված առաջարկներով։ 

Նմանատիպ նյութեր