211652_close_icon
views-count4454 դիտում article-date 14:40 23-01-2022

3 ֆրանսուհիներ մոլորվել են Թռչկանի ջրվեժի մոտակայքում. փրկարարներն օգնության են հասել

ՀՀ արտակարգ իրավիճաների նախարարության փրկարարներն օգնության են հասել Թռչկան-Շիրակամուտ ճանապարհին մոլորված Ֆրանսիայի Հանրապետության երեք քաղաքացիների։ Տեղեկությունը հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ դեպքի մասին հունվարի 22-ին, ժամը 17:29-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քաղաքացիները գտնվում են Թռչկանի ջրվեժի մոտակայքում։

Փրկարարները Ս. Վ.-ին (ծնված 2000 թ․), Պ. Պ.-ին (ծնված 1993 թ․) և Ժ. Մ. Գ.-ին (ծնված 2000 թ․) տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ, որտեղ շտապօգնության աշխատակիցները նրանց ցուցաբերել են համապատասխան օգնություն։

Նմանատիպ նյութեր