211652_close_icon
views-count9137 դիտում article-date 19:46 22-01-2022

Այսօր իմացա, որ որոշվել է Արցախի բոլոր պետական կառույցներին կցել հոգևորականներ. Ավետիք Իշխանյան

ԿՈՉ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ

Միշտ փորձել եմ ձեռնպահ մնալ Արցախի իշխանություններին քննադատելուց։ Հատկապես, պարտությունից հետո, անձամբ մեղավոր եմ զգացել մեր արցախցի քույրերի և եղբայրների առաջ։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Մի կերպ ինձ զսպեցի, երբ Արցախում որոշում կայացվեց ռուսերենը պաշտոնական լեզու դարձնել։ Էլի, մտածեցի, որ թերևս ստիպված քայլ է եղել։

Այսօր իմացա, որ որոշվել է Արցախի բոլոր պետական կառույցներին կցել հոգևորականներ։ Ա՛յ քեզ բան, հարգելի և սիրելի արցախցիներ, վերջապես դուք Արցախը պետությու՞ն եք համարում, թե ձեզ ընդամենը կրոնական համայնք, ինչպիսիք ուդիներն են։

Արցախի ուժը դարերով եղել է արցախցիների մարտական ոգին, այլ ոչ կղերականությունը։ Խնդրում եմ, ետ կանգնեք այդ որոշումից։ Եվ իմ ասածը թող չընկալվի ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու։ Եկեղեցին թող իր ուրույն դերը կատարի, բայց ոչ՝ պետական։

Չէ՞ որ, ինչպես ողջ աշխարհում,այնպես էլ Արցախում կարող են լինել և հավատացյալ, և ագնոստիկոս, և անհավատ քաղաքացիներ։ Պետությունը պետք է լինի բոլորինը և հոգ տանի բոլորի համար և ոչ թե դառնա միջնադարյան կղերապետություն, հետագայում ընդամենը կրոնական համայնք»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր