211652_close_icon
views-count8261 դիտում article-date 15:20 22-01-2022

Գանձակի համայնքապետարանում խախտումներ են գտել. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, Գեղարքունիքի մարզի դատախազությունից  ոստիկանության Գավառի բաժին  ստացվել է գրությունն այն մասին, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վարչական վերահսկողության վարչության մասնագետների կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում պարզվել է, որ 2018-2021թթ. ընթացքում Գանձակ համայնքում աղբահանությունն իրականացվել է Գանձակի համայնքապետարանի և «Բերդուս» ՍՊԸ միջև կնքված պայմանագրերի համաձայն՝ խախտելով «Գնումների մասին» ՀՀ Օրենքի պահանջները, մասնավորապես խուսափելով գնում կատարելու ընթացակարգերից:

Բացի այդ, Գանձակի համայնքապետարանը 2014 թ. դեկտեմբերի 10-ին ֆինանսական վարձակալության պայմանագրով ձեռք է բերել կոմբայն՝ 30.500.000 դրամ արժեքով և տարեկան համայնքի բյուջեից վճարում է շուրջ 3.708.000 դրամ  վարձավճար, սակայն գույքի օգտագործման, վարձավճար սահմանելու, ծառայություն մատուցելու համապատասխան փաստաթղթեր առկա չեն և համայնքապետարանի բյուջե համապատասխան վճարներ չեն մուտքագրվել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Նմանատիպ նյութեր